Ապէքս Բիլդ սահմնանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին և մասնագիտացած է բաշխիչ ցանցի ու մայրուղային գազատարների, գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) կառուցման, վերակառուցման և վերանորոգման ոլորտում:

Ընկերությունը իրականացնում է նաև հասարակական և կոմերցիոն տարածքների ներքին հարդարման, վերանորոգման, ինչպես նաև էլեկտրամատակարարման և էլեկտրալուսավորման ներքին ու արտաքին ցանցերի նախագծման և մոնտաժման աշխատանքներ։

Ընկերության հիմնական գործունեությունը ներառում է նոր գազատարների, գազաբաշխիչ կայանների կառուցում, գործող ենթակառուցվածքների վերանորոգում և արդիականացում, այդ թվում մայրուղային գազատարների մեկուսիչ շերտի վերանորոգում, ինչպես նաև դրանց տարբեր հատվածներում տեխնիկական բարելավման աշխատանքների իրականացում։ «Ապէքս Բիլդ» ՍՊԸ-ն հանդիսանում է լիցենզավորված կազմակերպություն և իր գործունեության ընթացքում իրականացրել է ավելի քան 20 խոշոր նախագիծ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Աշխատանքներն իրականացվում են գործող նորմատիվա-իրավական պահանջներին համապատասխան և անվտանգության պահանջների պահպանմամբ՝ ապահովելով բարձր արդյունք և երկարակյացություն։

Ընկերության թիմը համալրված է փորձառու մասնագետներով, որոնք յուրաքանչյուր նախագիծ իրականացնում են անհատական մոտեցմամբ՝ ապահովելով որակի բարձր չափանիշներ, մասնագիտական ճշգրտություն և պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ ընկերությունը ձևավորել է հուսալի համագործակցություն մատակարար կազմակերպությունների հետ, ինչի շնորհիվ շինարարական բոլոր աշխատանքներն իրականացվում են բացառապես բարձրորակ նյութերի և ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ։

2023թ.

Գեղարքունիքի մարզ, Գեղհովիտ գյուղ, Վարդաձոր գյուղ, Կարճաղբյուր գյուղ, Արարատի մարզ Արտաշատ, Վայոց ձորի մարզ Վայք-Եղեգնաձոր

2023թ.
2024թ.

Սևան ԳԲԿ, Հրազդան 2 ԳԲԿ, Ղազախ-Երևան Dպ500, Գորիս-Կապան-Քաջարան Dպ500

2024թ.
2025թ.

Անգեղակոթ-Ջերմուկ Dպ500մմ, Ավելի քան 40 անոդային հողանցիչների ԷՔՊԿ նորոգում, Արմավիրի մարզ գյուղ Քարակերտ

2025թ.

Մեր Մասին